24/05/2022 21:15
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան խորհրդարանական վեհաժողովի հարթակ են ստեղծում
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պատգամավորները որոշել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծել, հայտարարել է Վրաստանի օրենսդրական մարմինը՝ ամփոփելով ԱԺ պատվիրակության՝ Բաքու կատարած այցի արդյունքները։
«Կարևոր որոշում ենք կայացրել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական վեհաժողով ստեղծելուն ուղղված աշխատանքներն սկսելու մասին։ Վեհաժողովը որակապես նոր մակարդակի կհասցնի մեր խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Վրաստանի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա գլխավորած պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան ժողովին։
Խորհրդարանական պատվիրակությունների հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիում։