Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան

24/05/2022 18:20

Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ․ Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվեցին ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է երեք տարի առաջ և այս ընթացքում կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել նրա հետ: «Բայց պետք է ընդգծենք, որ շատ են նաև հոռետեսները, քննադատները, և շատ կաևոր են այսպիսի միջոցառումները, որպեսզի լինի հաշվետվողականություն, թե ինչ է կատարվել այս ընթացքում:

Ուզում եմ ասել նաև, թե ինչն էր պատճառը, որ մենք, այնուամենայնիվ, հիմնադրամը ստեղծելու որոշում կայացրեցինք: Որովհետև և՛ պետական կառավարման համակարգում, և՛ տնտեսության մեջ տեսնում ենք, որ ամենակարևորն է ունենալ վճռականություն՝ իներցիաները հաղթահարելու համար: Որովհետև եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան և դրանով ընդամենը վիճակագրություն վարել: Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այն նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն, նոր տրամադրություն բերել: Ես հույս ունեմ, որ մենք արդեն մոտեցել ենք այն գծին, որից հետո պիտի տեսնենք արդյունքներ»,- նշել է վարչապետը:

Օգտվելով առիթից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժամանակին կայացրած մի քանի որոշումների ազդեցությանը տնտեսության վրա: «Օրինակ, 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում համահարթ եկամտային հարկ ներդնելու մասին քաղաքական որոշում կայացրեցինք: Հիշո՞ւմ եք այն ժամանակ էլ շատ էր քննադատությունը, շատ էր հոռետեսությունը, բայց պիտի ասեմ, որ, օրինակ, ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապիրլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր արդյունքին՝ վարչապետը հավելել է. «Մենք այն ժամանակ քննարկում էինք, շատ ընդունված էր, մեզ նաև զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել: Սա շատ կարևոր է՝ ցույց տալու համար, թե ինչու է պետք հաղթահարել իներցիան, ինչու է պետք ստանդարտներից դուրս գալ: Կան օրինակներ, որ այլ երկրներում կիրառվել են և մեզ պետք է շատ ուշադիր լինել ու տեղայնացման իմաստով ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որովհետև բարեբախտաբար աշխարհում կան փորձարկված տարբեր տնտեսական զարգացման մոդելներ: Իհարկե, պետք է ուշադիր լինել, բայց մյուս կողմից էլ սեփական ձեռագիրը մտցնել այդ գործընթացի մեջ:

Ի հեճուկս ամեն ինչի, կարծես թե մեր երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն: Սա ցույց է տալիս, որ որոշակի տրամադրություն կա: Առաջիկայում սպասում ենք Հայաստանի կառավարության, այսինքն՝ ի դեմս ԱՆԻՖ-ի հիմնադրված նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին, մի շարք հետաքրքիր ներդրումային այլ ծրագրերի: Հույս ունենք, որ ԱՆԻՖ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի ու ավելի տեսանելի կլինի, իհարկե, դրական և լուսավոր ցուցանիշներով»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից:

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

• Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի կառուցումը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

• Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր