25/05/2022 18:36
«Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ եթե Նիկոլ Փաշինյանը լինի դրա գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»․ Արամ Վարդևանյան
Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, անդրադառնալով պաշտպանության ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրներին, արձանագրեց՝ ղեկավարող անձից շատ բան է կախված։
«Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ մեկը կասի՝ Ռուսաստանինը, մյուսը կասի՝ ԱՄՆ-ինը։ Թող Նիկոլ Փաշինյանը լինի աշխարհի այդ ամենաուժեղ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա հայտարարեց՝ Փաշինյանն արդեն ցույց է տվել՝ անվտանգություն ապահովելու, բանակ ղեկավարելու կարողություն, հմտություն, գիտելիք, ցանկություն չունի։
«Ի վերջո, մենք մինչև այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չունենք»,- խոսքը շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ նույնիսկ այն իրավիճակը, որը ստեղծվել է գործող իշխանությունների օրոք, շտկել հնարավոր է, երբ այդ իշխանությունը հեռանա։
«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, ու միասին, Աստծով դուրս ենք գալու»,- ասաց նա։