25/05/2022 21:24
Ռուսաստանը կհրաժարվի Բոլոնյան կրթական համակարգից
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հունիսից Ռուսաստանում պետք է լայն քննարկումներ մեկնարկեն՝ Բոլոնիայի համակարգից դուրս գալու հարցի շուրջ, քննարկումներին պետք է ներգրավվի նաև ՌԴ կրթության և գիտության նախարարությունը։
Հարցն արագացված կարգով պետդումայում քննարկելու առաջարկը ներկայացրել է Պետդումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը՝ նշելով, որ Բոլոնիայի գործընթացից դուրս գալուց հետո պետք է փոփոխություններ արվեն կրթության մասին դաշնային օրենքում, վերանայվեն պետական ստանդարտները։
Նշենք, որ Բոլոնիայի գործընթացի անարդյունավետության մասին նախօրեին խոսել է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը՝ հայտարարելով, որ այն արդեն «անցած էտապ» է, Ռուսաստանը պետք է կրթության իր համակարգն ունենա։