26/05/2022 18:12
«Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը», «Առանց Նիկոլ՝ Հայաստան»․ պայքարի դուրս եկած քաղաքացիները շրջափակել են կառավարության շենքը
Դիմադրության շարժման մասնակիցները երթով հասել են Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ, որտեղ, ըստ նրանց տեղեկությունների, տեղի է ունենալու Չեռնոգորիայի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Մենք պատրաստվում ենք հայտնել նրան, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը, և նրա հետ պայմանավորվածություններն անվավեր են»,- երթի ընթացքում ասաց Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Այժմ պայքարի դուրս եկած քաղաքացիները կառավարության շենքի մոտ են, որտեղ վանկարկում են` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հրապարակում ու կառավարության շենքի մոտ կենտրոնացած են մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Շենքի վերևի հատվածում տեղակայված են նաև դիպուկահարներ։
Պայքարի դուրս եկած քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել կառավարության շենքը։