26/05/2022 18:05
Արևմուտքը շանտաժի է ենթարկում ԵԱՏՄ-ի կազմում գտնվող մեր բարեկամներին․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Արևմուտքն «ուժային մեթոդներ» է կիրառում Ռուսաստանի գործընկերների դեմ՝ ամբողջ աշխարհում, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Արևմուտքը «դժոխային» կամ «միջուկային» պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, ոչ պակաս «միջուկային» պատժամիջոցներ՝ Բելառուսի դեմ, ԵԱՏՄ-ի կազմում գտնվող մեր բարեկամների նկատմամբ կոշտ շանտաժ է կիրառում, «ուժային մեթոդներ» Ռուսաստանի գործընկերների դեմ՝ ամբողջ աշխարհում»,- ասել է նա՝ Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ այս դժվարությունները հաղթահարելուն զուգընթաց, Ռուսաստանը պետք է մտածի ԵԱՏՄ անդամ պետություններին արտոնություններ տրամադրելու ուղղությամբ։