26/05/2022 19:52
Թուրքիայում չեն բացառել նոր ռազմական գործողության իրականացումը Սիրիայում
Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտում վտանգը մեծանա, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիային սպառնացող վտանգը մեծացել է «Խաղաղության աղբյուր» գործողության գոտում և այլ ուղղություններում։ Մենք այդ գործողությունն իրականացրել ենք նրա համար, որպեսզի չեզոքացնենք վտանգը, բայց եթե այն կրկին գլուխ բարձրացնի, մեր պարտքն է կանխարգելիչ քայլեր իրականացնելը։
Ամերիկացիներն ասում են, որ հասկանում են մեր մտավախությունները։ Մեր անհանգստությունը ռեալ հիմքեր ունի»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Sabah պարբերականը։