26/05/2022 21:15
Արևմուտքն Ուկրաինային պարտադրված խաղաղությունը չի ընդունի․ Շոլց
Արևմուտքը դեմ է, որ Ուկրաինային խաղաղություն պարտադրվի՝ ուրիշի կողմից թելադրված պայմաններով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ։
Շոլցը նշել է, որ աշխարհն այժմ շրջադարձային կետում է, այդ պայմաններում իրենք չեն ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք ՆԱՏՕ-ին կդարձնեն հակամարտության կողմ։
«Միևնույն ժամանակ մենք անընդհատ պետք է հասկացնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ չի կարող լինել պարտադրված խաղաղություն․ այն չեն ընդունի ուկրաինացիները և չենք ընդունի մենք»,- ասել է Գերմանիայի կանցլերը։