Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, այդ ոլորտը  ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան

26/05/2022 17:43

Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից պետությունների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին, բոլոր ներկաներին և հույս հայտնել, որ միջոցառման հաջող անցկացումն ու դրա շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին: 

«Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա իսկապես ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր  կետերի գեներատոր։ Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է։

Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։

Այս առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց հավասար հասանելիության երաշխավորմամբ։

Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը` տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները։

Ինչպես հայտնի է, տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայությունների մատուցման համար։ Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Եվ դա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից կամ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով, ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։

Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը:

Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։

Ի պատասխան ֆորումը վարող Ալեքսանդր Շոխինի հարցի՝  վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, և ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար: «Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այսժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»:     

Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:59 Շատ կարևոր է, որ Եվրոպայի միությունը ոչ միայն լռությամբ հետևել է արդարադատության «ջհանգիրյանական» էջին, այլև աջակցել է. Վարդևանյան Այսօր, 12:43 Կալանավորված օտարերկրացին փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ Այսօր, 12:30 Հունիսի 27-ից հուլիսի 3-ը հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել 62 քաղաքացի Այսօր, 12:14 Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը Այսօր, 12:10 Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը Այսօր, 12:01 Իշխանությունը չունի լուրջ սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:55 Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին Այսօր, 11:45 Վիճաբանության ժամանակ կինը դանակահարել էր ամուսնուն. կատարվում է նախաքննություն Այսօր, 11:38 Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի. մանրամասներ Այսօր, 11:29 Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ Այսօր, 11:24 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 34 վթար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:12 Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է Այսօր, 11:01 Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 217 հազար 31 է Այսօր, 10:51 Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը Այսօր, 10:46 Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում կքննարկի տեղի ունեցող գործընթացները Այսօր, 10:42 Քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում. Թագուհի Թովմասյան Այսօր, 10:33 Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:24 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Այսօր, 10:19 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին Այսօր, 10:12 Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը Այսօր, 10:05 ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանին. իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Այսօր, 09:59 Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Այսօր, 09:50 Բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը․ ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:39 «Փյունիկը» համալրվել է 9 նոր ֆուտբոլիստներով Այսօր, 09:32 Կառավարությունը հռչակել է ՀՀ-ն տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. վարչապետը մասնակցել է Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյին (Տեսանյութ) 02/07/2022 20:30 Ի՞նչ խնդիրների մասին է հուշում հևոցը 02/07/2022 20:15 «Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու 02/07/2022 20:05 Եգիպտացորեն. օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 19:52 Մեզ պետք է շատ անհագստացնի այն, որ Չինաստանը կարող է Լուսինն իր սեփական տարածքը հայտարարել․ NASA-ի ղեկավար 02/07/2022 19:38 «Դա չի նշանակում, որ բորշչը դադարում է լինել նաև մեր ժառանգությունը»․ Մոսվայում արձագանքել են ուկրաինական բորշչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու որոշմանը 02/07/2022 19:25 Բրինձ. օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 19:12 «Հղումով անցնելու և տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգ կա»․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն զգուշացնում է 02/07/2022 19:00 Ոսպի տեսակները, օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 18:46 «Ես անմահ եմ». տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված «Կյանքից առավել» գրքի շնորհանդեսը 02/07/2022 18:30 Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան. զգոշացում՝ բժիշկների կողմից 02/07/2022 18:20 Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ է հանդիպել 02/07/2022 18:09 Իվետա Տոնոյանը ստանձնել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 02/07/2022 17:57 Հայտնի է՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ․ Բաբայան 02/07/2022 17:42 Հարավային Օսեթիայում հայտարարել են, որ Վրաստանն իրենց անվտանգությանը սպառնացող գործողություններ է անում 02/07/2022 17:26 Շատ կարևոր է, որ հետաքրքրությունը պատերազմի նկատմամբ չնվազի․ Զելենսկի 02/07/2022 17:10 Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը 02/07/2022 16:52 Հերթական ապօրինությունն է գրանցվել․ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 02/07/2022 16:37 Սորոսի գրասենյակի գործունեությունը կասեցնելու մասին փաստաբանների ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել 02/07/2022 16:22 Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է 02/07/2022 16:12 Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ 02/07/2022 15:56 Կստանաք այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել. ԱԱԾ պահեստազորի սպաները նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս 02/07/2022 15:46 Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 106 երեխա 02/07/2022 15:32 Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 02/07/2022 15:00 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. վերջինս մահացել է 02/07/2022 14:58 Արցախահայությունն այժմ ապրում է ականներով և չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ 02/07/2022 14:42 «Կտամ ամեն ինչ, որ օգնեմ թիմին՝ հասնելու նպատակներին». Մխիթարյանը՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին 02/07/2022 14:31 Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել 02/07/2022 14:22 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին 02/07/2022 14:11 Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային 02/07/2022 13:57 Ցանկանում ենք թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը. Էրդողան 02/07/2022 13:42 Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է 02/07/2022 13:30 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր» 02/07/2022 13:20 Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ 02/07/2022 13:10 Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից 02/07/2022 12:58 Նախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերը 02/07/2022 12:52 Ծնվել է հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների եղբայրը․ Լուսանկարներ (Տեսանյութ) 02/07/2022 12:33 Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Ազատյանի եղբայրը 02/07/2022 12:15 Աշունն ավելի թեժ է լինելու, քան գարունն էր․ Վահե Հակոբյան 02/07/2022 12:07 Եթե էլի «ներարկեն», որ անհնար է համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը նոր աղետներ է բերելու. Արսեն Թորոսյան 02/07/2022 11:55 Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի Հայաստանում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ 02/07/2022 11:43 ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները 02/07/2022 11:31 Լարսը բաց է 02/07/2022 11:16 «Մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու». Արթուր Ղազինյանը պնդում է՝ Օնիկ Գասպարյանը պետք է երկու հարցի պատասխան տա 02/07/2022 11:08 «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել 02/07/2022 10:52 «Չի բացառվում, որ համավարակի նոր ալիքը կհասնի նաև Հայաստան». Առողջապահության փոխնախարարն ու ԵՄ դեսպանը ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը 02/07/2022 10:45 «Ժողովուրդ». Ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նստաշրջանում 02/07/2022 10:40 Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ 02/07/2022 10:36 «Ժողովուրդ». Աղվան Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքո՞վ է զբաղվել 02/07/2022 10:30 «Հրապարակ». «Արմնյուզ» հեռուստաընկերության ազատած հաճախականության համար մրցույթ է հայտարարվել 02/07/2022 10:21 «Ժողովուրդ». Արցախի մնացած հատվածը հայկական պահելու օրախնդիր ունենք, էլ ուր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքին հասնելը 02/07/2022 10:18 «Հրապարակ». Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն և դժբախտ մթնոլորտում 02/07/2022 10:13 «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել 02/07/2022 10:00 «Փաստ». Քաղաքական ճգնաժամի նոր փուլ է՝ խորհրդարանական ճգնաժամ 02/07/2022 09:55 Գնել Սանոսյանը հետևել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին 02/07/2022 09:52 «Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել 02/07/2022 09:47 «Փաստ». Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ 02/07/2022 09:42 «Հրապարակ». Ո՞վ է դառնալու ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ 02/07/2022 09:39 Երկրաշարժ` Իրանի Հորմոզգան նահանգում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 12 վիրավոր 01/07/2022 22:39 Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության, հուլիսի 8-ին՝ հանրահավաք է տեղի ունենալու 01/07/2022 21:34 Եթե իրենք վաղն առավոտյան գան խորհրդարան, հունիսի 3-ի հայտարարությունը ստորագրեն, էդ պաշտոններն էլ ենք իրենց տալիս, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս․ Սաղաթելյան 01/07/2022 21:30 Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 78 տոկոսը. հարցում 01/07/2022 21:26 Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է 01/07/2022 21:24 Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության 01/07/2022 21:21 «Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել 01/07/2022 21:17 «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25, «Ռուսաց լեզու» առարկայից՝ 17,2 տոկոսը 01/07/2022 21:12 Արցախի նախագահը մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին 01/07/2022 21:07 Ընդդիմությունը հսկայական աշխատանք է տանում պայքարը հաղթական ավարտի հասցնելու համար. Սաղաթելյան 01/07/2022 21:03 Բարդ ժամանակահատվածում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել է. Նիկոլ Փաշինյան 01/07/2022 20:55 Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 01/07/2022 20:49 Այդ հողը Փաշինյանի սեփականությունը չէ, համահայկական է․ թույլ չենք տա մեր ճակատագրի մասին որոշումներ կայացնել․ Աղավնոյի գյուղապետ (Տեսանյութ) 01/07/2022 20:40 Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ժողովրդին. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 01/07/2022 20:30 «Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, իսկ մենք մեր պայքարից չենք շեղվելու»․ Վահե Հակոբյանը՝ ընդդիմադիրների պաշտոնանկության մասին (Տեսանյութ) 01/07/2022 20:19 Վարչապետ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը 01/07/2022 20:15 Ո՞ր տարիքից երեխային կարելի է մենակ բակ թողնել՝ խաղալու

Տվյալ բաժնի վերջին նյութերը