26/05/2022 15:05
Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզում որոշ ճանապարհահատվածներ փակ են լինելու (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 10.00-ից 18.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանությունից։
Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը, Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։