27/05/2022 14:36
Զելենսկու հայտարարություններից պարզ չէ, թե ինչ է ուզում ուկրաինական կողմը. Պեսկով
Ուկրաինայի ղեկավարությունն անընդհատ հակասական հայտարարություններ է անում, որոնք թույլ չեն տալիս մեզ լիովին հասկանալ, թե ինչ է ուզում ուկրաինական կողմը և պատրա՞ստ է գիտակցել իրադարձությունների իրական վիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն այսպես պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, թե հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի հետ, սակայն ռուսական կողմը, իբր, դա չի ցանկանում։
«Նախ՝ բանակցություններն այժմ սառեցված են ուկրաինական կողմի ընտրած գծի համաձայն, ինչը բացարձակ հակասում է Զելենսկու նշված հայտարարություններին: Երկրորդ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ղեկավարությունն անընդհատ իրար հակասող հայտարարություններ է անում, ինչը թույլ չի տալիս մեզ լիովին հասկանալ, թե ինչ է ուզում ուկրաինական կողմը և արդյոք նա պատրաստ է սթափ մոտեցում ցուցաբերել և գիտակցել իրերի իրական վիճակը», - ասել է Կրեմլի խոսնակը։