27/05/2022 14:14
Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով առաջին նիստը համարում եմ բավականին կառուցողական. ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական, «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իրոք, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում», - ասել է նա։