28/05/2022 13:19
Հանրապետության տոնի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Հանձնախմբից նշել են, որ առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը: