31/05/2022 19:36
«Դեռ չենք ստանում անհրաժեշտ տվյալները, որոշ ժամանակ է պետք»․ Արմեն Գրիգորյանը հայտարարել է՝ արբանյակն օգտագործվելու է նաև սահմանազատման գործընթացում
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայկական արբանյակի կարողություններին՝ պնդելով․ «Սպուտնիկը ունի միջինից ավելի կարողություններ, նույնիսկ կարողություններ, որոնք բացառապես այս սպուտնիկը ունի»։
Նա պատասխանել է նաև հարցին, թե արբանյակն օգտագործվելո՞ւ է սահմանազատման գործընթացում։
«Այո, նաև ժամանակի ընթացքում կատարած լուսանկարներում փոփոխություններն է կարողանում արձանագրել։ Որոշ ժամանակ է պետք, որ սպուտնիկը ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ։ Դեռ չենք ստանում անհրաժեշտ տվյալները, որոնք ակնկալում ենք, բայց դա կլինի ժամանակի ընթացքում»,- ասել է Գրիգորյանը։