31/05/2022 21:20
Հունաստանի վարչապետը պահանջել է, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկման առարկա դառնան թուրքական կողմի սադրանքները
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդներին խնդրել է հունիսին կայանալիք գագաթնաժողովին քննարկել Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները՝ Հունաստանի դեմ։
«ԵՄ առաջնորդներին տեղեկացրել եմ, որ թուրքական կողմի սադրանքներն ավելացել են, ասել եմ, որ Հունաստանն ու ԵՄ-ն չեն կարող հաշտվել այդպիսի սադրանքների ու նման հանդուգն պահվածքի հետ, պահանջել եմ՝ Թուրքիայի կողմից այդպիսի վարքագիծը շարունակվելու դեպքում հարցը քննարկել հաջորդ գագաթնաժողովին, որպեսզի եզրահանգում լինի թուրքական սադրանքների վերաբերյալ։
Մեր տարածաշրջանը լարվածության նոր օջախի կարիք չունի, հենց այդ պատճառով մեր երկիրը հարևանների մարտահրավերներին արձագանքում է «ուժի հանգստությամբ» ու օրենքի գերակայության համոզունքով»,- ասել է Հունաստանի վարչապետը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան բավականին հաճախ է խախտում Հունաստանի օդային սահմանը և Հունաստանից պահանջում է «ապառազմականացնել» Էգեյան ծովի կղզիները։