Հրաշալի բնություն, համեղ սնունդ, պրոցեդուրաներ, SPA. «Դիլիջան» առողջարանային կենտրոնը հիանալի վայր է հանգստի համար (Տեսանյութ)

02/06/2022 18:10

Հրաշալի բնություն, համեղ սնունդ, պրոցեդուրաներ, SPA. «Դիլիջան» առողջարանային կենտրոնը հիանալի վայր է հանգստի համար (Տեսանյութ)


Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրը, առաջարկելով ծառայությունների լայն շրջանակ՝ 24-ժամյա սպասարկում, կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, 70 հարմարավետ համարներ և սպասասրահ, համարվում է Հայաստանի առաջատար հյուրանոցներից մեկը: 

Ունենալով հրաշալի դիրք, այն կարող է հիանալի վայր հանդիսանալ և՛ գործարարների, և՛ անհատ ճանապարհորդների համար: Հագեցած լինելով ժամանակակից բոլոր ծառայություններով, համալիրը դառնում է հաճելի և հարմարավետ վայր՝ հանգստի, ինչպես նաև իդեալական վայր՝ սեմինարների, դասընթացների, նիստերի և բիզնես հանդիպումների անցկացման համար: Մեծ կոնֆերանսների դեպքում, տարբեր ազգության, տարբեր շրջանակների մարդկանց հոսքը հյուրանոց մեծանում է։ Լինում է նաև ժամանակաշրջան, երբ ակտիվանում է կորպորատիվ երեկույթների կազմակերպման ընթացքը, և տարբեր մեծ ու փոքր ֆիրմաներ, իրենց կոլեկտիվ հավաքույթները վստահում են «Դիլիջան» առողջարանի անձնակազմին։ 

Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» առողջարան ՓԲԸ-ի տնօրեն Դիանա Միրզոյանը պատմեց հյուրանոցի պատմության և կատարված աշխատանքների մասին։

«Հյուրանոցը հիմնովին վերակառուցվել է 2008 թվականին, համարվում է հյուրանոցառեստորանայի համալիր՝ մատուցելով տարատեսակ ծառայություններ։

Երկու տարի անց, հյուրանոցին կից կառուցվեցին թվով 12 քոթեջներ՝ առանձնատներ, որտեղ կարելի է արդյունավետ հանգիստ կազմակերպել ինչպես ընտանիքի, այնպես էլ ընկերների հետ», - ասաց տնօրենը։

Շենքի ներսում կան նաև այլ ծառայություններ՝ մարզասրահ, լողավազան, շոգեբաղնիք, երկու կոնֆերանս սրահ, որտեղ անցկացվում են մեծ կոնֆերանսներ, ժողովներ և այլ հանդիպումներ։

Դիանա Միրզոյանը նշեց նաև, որ հյուրանոցի պահանջարկը ուղղակիորեն կապված է տուրիստական շրջանի բացման հետ՝ հիմնականում մարտի վերջից՝ մինչև նոյեմբերի սկիզբը։

«Այն ժամանակ, երբ դեռ Հայաստանը տուրիստական առումով գտնվում էր մեծ պահանջարկ ունեցող երկրների շարքում, այստեղ ևս շատ մեծ հոսք ունեցանք տարբեր երկրներից, ովքեր, բնականբաբար, երկար չէին կարող մնալ մեկ հյուրանոցում, քանի որ տուր են կատարում ողջ Հայաստանով և գիշերում տարբեր շրջանների տարբեր հյուրանոցներում։ Այստեղ անցկացնում են մեկ, կամ ,ամենաշատը, երկու գիշեր»։

Շահեկան մաքուր օդը, բնությունը և առհասարակ քաղաքից մի փոքր հեռանալը, «Դիլիջան» առողջարանային համալիրում ապահովում են լոկալ տուրիզմը, որը միշտ ակտիվ է՝ զարգացումն ապրելով նոր տարվա օրերին և ամռանը։

«Հայաստանից ունենք մշտական հաճախորդներ, հյուրեր, որոնք միշտ են գալիս մեզ մոտ՝ անկախ վերանորոգման թարմությունից, կամ նորությունների առկայությունից։ Իրենց համար ամենակարևորը բնությունն է, օդը, տեղը, որտեղ կարելի է երկար զբոսնել և պարզապես հաճույք ստանալ։ Այստեղ ավելի շատ նախընտրում են հանգստանալ պասիվ հանգստի սիրահարները։ 

Հյուրանոցը հարմար է նաև երեխաների համար. բակում կա մեծ խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են ժամանակ անցկացնել։ Հյուրանոցի ներսում նույնպես կա մանկական սենյակ, սեղանի թենիսի տաղավար, որտեղ սիրալիր աշխաատակիցները հոգատար և անհատական վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր փոքրիկի։

Երիտասարդ շատ զույգեր էլ նախընտրում են «Դիլիջան» հյուրանոցում անցկացնել իրենց մեղրամիսը. այդ առումով ևս հոսքը բավականին մեծ է։

Հյուրանոցն, ի սկզբանե, նպատակ է ունեցել աշխատատեղեր ստեղծել հենց այս շրջանում ապրող մարդկանց և ընտանիքների համար։ Այսօր հյուրանոցն ունի 90 և ավելի աշխատակից, որի հիմնական տոկոսը տեղաբնակներն են։ Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:

Դիանա Միրզոյանը նշեց նաև, որ ստեղծման օրվանից այստեղ աշխատող մարդիկ հիմնականում անփոփոխ են մնում. դա վկայում է ջերմ ընտանեկան մթնոլորտի մասին։

«Քովիդի ժամանակ հյուրանոցը թեև փակվեց երկու ամսով, բայց այդ ողջ ընթացքում բոլորի աշխատատաեղերը պահպանվեցին՝ շնորհիվ մեր սեփականատիրոջ, չեղան կրճատումներ, իսկ բացվելուց անմիջապես հետո՝ վերսկսվեցին աշխատանքները նույն կազմով։

Հյուրանոցային համալիրի կողմից առաջարկվող գնայի քաղաքականությունը նույնպես շատ ճկուն է և մրցունակ շուկայում, գործում է նաև սոցփաթեթով ծառայությունների համակարգ։

«Մեզ մոտ հիմնականում ընտանեկան հանգիստ է։ Կա երկու սեզոն՝ բարձր և ցածր. բարձրը Ամանորի շրջանն է (դեկտեմբերի վերջից՝ մինչև հունվարի 15-ը և մայիսի 1-ից` մինչև նոյեմբեր ամիսը)։ Մյուս ամիսները համարվում են ցածր սեզոն, սակայն այդ ընթացքում բավականին շատ հյուրեր ևս ունենում ենք՝ հիմնականում հանգստյան օրերին։

Առանձնահատուկ մոտեցմամբ պետք է անդրադառնալ նաև «Դիլիջան» առողջարանի խոհանոցին, որտեղ մեծ ուշադրությամբ է ընտրվում սնունդը. օգտագործվում է միայն տեղական մթերք։ Այստեղ կարող եք համտեսել «Դիլիջան» աղցանը, որը հյուրերի սիրելի աղցաններից է, տեղում թխվող խմորեղեններն ու այլ հետաքրքիր ուտեստներ։ Հյուրանոցն ապահովում է հյուրերի երկու անգամյա սնունդ. նախաճաշ և ճաշ՝ պատրաստված միմիայն թարմ և նոր ձեռքբերված մթերքներից։ Անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ճաշացանկը չի ներառում սառեցված սնունդ։ 

Տնօրենը նշեց, որ այս առումով ևս խթանվում է տեղական արդադրանքի սպառումը՝ մթերքները ձեռք բերելով գյուղացիներից։ 

Ինչպես նշեցինք, մեծ ուշադրությամբ է կատարվում աշխատակիցների ընտրությունը, և ժամանակ առ ժամանակ կատավում է նաև աշխատակազմի վերապատրաստում. հրավիրվում են մասնագետներ, որոշվում՝ թե որ բաժինն ունի առաջնահերթ վերապատրաստման կարիք՝ նորություններին ծանոթ լինելու և առաջ քայլելու համար։ Ընտրվում է նաև հստակ ժամանակահատված, որպեսզի այն չխանգարի աշխատանքին և անցկացվեն տեսական և գործնական որակյալ վերապատրաստումներ։ 

«Այս ոլորտը շատ արագ և շուտ է զարգանում, այդ իսկ պատճառով պետք չէ բաց թողնել որևէ նորություն։

Մենք առանձնանում ենք մեր լավ որակով, յուրահատուկ մոտեցմամբ։ Շահեկան դիրքերում ենք գտնվում ,իհարկե, նաև մեր անձնակազմի ջերմ, բարեհամբույր, պատրաստակամ աշխատանքով, մաքրությամ, և համեղ սնունդով։

Հյուրերից ստացած արձագանքից կարող ենք ենթադրել, որ մեզ մոտ ստացվում է ըստ պատշաճի կատարել մեր աշխատանքը և գոհացնել հաճախորդներին»,- ասաց Դիանա Միրզոյանը։

Հյուրանոցն ունի նաև գրանցումների գիրք, որտեղ հյուրերը, եթե ունեն բացասական կարծիք, գրում են միայն դրա մասին, քանի որ, ինչպես նշեց հյուրանոցի տնօրենը՝ բացասականը միշտ օգնում է ավելի կատարելագործվել։

«Դիլիջան» առողջարանային համալիրում ձեզ կզարմացնի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած SPA կենտրոնը, որտեղ օգտագործվում են միայն ավստրալիական «Լիտիա» ապրանքանիշի պրոդուկտներ, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Դիլիջան» առողջարանն է։

«Լինում է նաև, որ հաճախորդները միայն մեր սպա ծառայություններից օգտվելու համար կարող են այցելել մեզ, երբ գալիս են կարճ ժամանակով։ Մեր հյուրանոցի կողքին է գտնվում նաև Դիլիջանի միջազգային դպրոցը, որտեղի այցելուները, հյուրերը, նույնիսկ շատ մասնագետներ, լսելով մեր սպա ծառայությունների մասին, մեկ անգամ օգտվելով և գոհ մնալով, կրկին վերադառնում են»,-փաստեց Դիանա Միրզոյանը։ 

Դիանա Միրզոյանը նշեց նաև, որ այդ դպրոցում սովորող երեխաների ծնողները, երբ գաիս են տեսության, հիմնականում ընտրում են հյուրանոցը՝ մոտ և հարմարավետ լինելու պատճառով, քանի որ ոչ միշտ է հնարավոր լինում երեխաներին իրենց հետ բերել հյուրանոց։

Սպա կենտրոնի մարմնի խնամքի մասնագետ Վարդուհի Ջուլհակյանը, մեզ հետ զրույցում ներկայացրեց կենտրոնում անցկացվող պրոցեդուրաներն ու կատարվող ծառայությունները.

«Իրականացնում ենք մերսման ծառայություններ. մեջքի, ամբողջ մարմնի, դեմքի մերսում։ Կատարվում են մարմնի խնամքին ուղղված պրոցեդուրաներ՝ սկրաբ, սկրաբ գլխի մերսմամբ, ցեխով պարուրումներ, ջրային ռելաքս ծառայություններ՝ շարկո, ստորջրյա մերսում, վաննա ամբողջ մարմնի համար և ցեխով պարուրում հատուկ կապսուլայում։

Բացի ցեխից, կան նաև ջրիմուռներով՝ երիտասարդացնող հատկությամբ, հոդացավերի համար նախատեսված, հակացելյուլիտային և նյարդերն հանգստացնող էֆֆեկտով պարուրումներ։ 

Ունենք նաև առանձին գլխի մերսում և ինհալյացիա՝ միայն «Դիլիջան» հանքային ջրով։

Կատարվում է դեմքի երեք տեսակի խնամք` միրրի, միկիրի, յիրի։ Առաջարկում ենք նաև մատնահարդարման և ոտնահարդարման որակյալ ծառայություններ»։

Սպա կենտրոնում աշխատող բոլոր մասնագետները նույնպես վերապատրաստված են, ունեն բժշկական կրթություն։

«Դիլիջան» առողջարանն իր բազմամայա գործունեության ընթացքում սիրվել է հանրության կողմից, ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ։ Հյուրանոցն ունի սպասարկման բարձր որակ և մոտեցում. դա են փաստում նաև այն բոլոր շնորհակալագրերն ու պատվոգրերը, որոնցով սերտիֆիկացվել է առողջարանը՝ հյուրընկալության, մատուցվող ծառայությունների բազմազանության և անփոփոխ որակի պահմանաման շնորհիվ։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները 19/04/2024 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 19/04/2024 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 19/04/2024 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար 19/04/2024 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին 19/04/2024 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին 19/04/2024 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան 19/04/2024 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին 19/04/2024 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 19/04/2024 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ 19/04/2024 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը 19/04/2024 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է 19/04/2024 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները 19/04/2024 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին 19/04/2024 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում