07/06/2022 12:07
«Դիմորդների ընդհանուր թվի շատ մեծ փոփոխություններ չկան»․ մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները
Այսօր Հայաստանում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներով։
ՀՀ-ում գործում է 15 քննակենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանում «Կենսաբանության» քննությունը հանձնողների թիվը 503 է, «Աշխարհագրությանը»՝ 20:
Նախատեսվում էր, որ, ընդհանուր առմամբ, քննություն պետք է հանձներ 1762 դիմորդ, որոնցից 127-ը՝ «Աշխարհագրություն», 1635-ը՝ «Կենսաբանություն»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողներին ասաց․ «Դիմորդների ընդհանուր թվի շատ մեծ փոփոխություններ չկան, բայց, կախված մասնագիտություններից, տարբերություններ կան: Պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։
Փոխնախարարն ավելացրեց նաև, որ վերջին տարիներին բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: