08/06/2022 18:06
ՌԴ ԱԳ նախարարին օդանավակայանում դիմավորել է Արարատ Միրզոյանը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։