09/06/2022 13:45
Լավրով. Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա
Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհի համակարգումն ավարտման փուլում է, Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է ճանապարհային երթուղու և ռեժիմի մասին համաձայնեցման գործընթացը», - նշել է ՌԴ արտգործնախարարը։
«Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող», - ընդգծել է Լավրովը։