09/06/2022 13:14
Քրիստիննե Գրիգորյանը ՄըքԴոնալդին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ, այնուհետև հետաքրքրվել է պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող մարտահրավերները:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարա ՄըքԴոնալդը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել։