18/06/2022 16:28
«44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու հնարավորության մասին Խաչատուրյանի մեջբերումը Փաշինյանը չի ներելու»․ Զաքարյան
«ՀՀ ոչմիբանի նախագահ Վահագն Խաչատրյանին պետք է ասել, որ առաջին ու վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտվեց: Ավարտվեց հայ ժողովրդի համար հերթական խայտառակությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու մասին Վահագն Խաչատուրյանի հայտարարությանը, ինչպես նաև վերջինիս այլ դիտարկումներին։
«Հետաքրքիր է՝ ո՞վ էր ստիպել Վահագնին այդ զուտ արարողակարգային, ՌԴ համար քաղաքավարական ակնթարթային հանդիպմանը փիլիսոփայել եղբայրության թեմայով: Նույնիսկ կադրով ցուցադրվեց Վլադիմիր Պուտինի հարցական հայացքը և գլխի շարժումով տարակուսող ժեստը:
Վահագնը այդ ախմախ ձևակերպումը (մոտավորապես հետևյալը՝ «քանի որ ժողովուրդները եղբայրներ են, ուրեմն չեն քննարկում՝ լավ եղբայրներ են, թե ոչ») տալուց առաջ գոնե պետք է մտածեր, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդների նման եղբայրական հարաբերություն և պատմական կապ աշխարհում շատ քիչ կան: Իսկ ի՞նչ են անում հիմա այդ եղբայրները` տեսնում են բոլորը:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու հնարավորության մասին Վահագնի մեջբերմանը, ապա կարծում եմ՝ դա Նիկոլը չի ներելու: Փաստացի Վահագը ասում է, որ Նիկոլը կարող էր Պուտինի ջանքերով կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին, բայց դա չի արել, ինչը հազարավոր զոհերի, Հադրութի և Շուշիի, Քարվաճառի անկման պատճառ է դարձել: Վահագնից էլ լավ ցուցմունք տվո՞ղ Նիկոլի դավաճանության հարցում: Տարօրինակն այն է, որ Վահագնը հղում է անում Լավրովին: Իսկ առաջին անգամ այդ մասին ուղիղ ասել է ՌԴ նախագահը՝ «Россия» ՀԸ-ին տված իր հետպատերազմական հարցազրույցում:
Հետաքրքիր է՝ ինչու՞ են սրանք (Նիկոլի խունտան) մեկը մյուսից այսքան խայտառակչի ու քաղաքական բալաստ:
Օտարերկրյա սորոսախառը ուժերը, Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո, չե՞ն կարող արդյոք, գոնե ձևի համար․ մի երկու նորմալ կադրային նշանակում անել:
Հ.Գ. Վահագնի միակ «առավելությունն» այն է, որ դավաճան «չէ»: Ինքը նախադավաճանական և պոստդավաճանական ժամանակաշրջանի ներկայացուցիչ է»,- գրել է Զաքարյանը։