18/06/2022 12:03
ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդն այսօր կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում է։
Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերը և երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։