20/06/2022 11:21
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. Տոյվո Կլաարը ողջունում է Ալիևի հայտարարությունը
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խորը գոհունակությունն է հայտնել Բաքվի IX գլոբալ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի հետ խաղաղություն և համագործակցություն հաստատելու ցանկություն կա:
«Ուրախ եմ կարդալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է դրան», - Twitter-ի միկրոբլոգում գրել է Կլաարը: