20/06/2022 08:14
Նիգավանի միջադեպի պատճառը կենցաղային է, քաղաքական ենթատեքստ չի պարունակում․ Ոստիկանություն
Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Հունիսի 19-ին` ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է:
Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - ասել են ոստիկանույունից: