
20/06/2022 08:54
Նիգավանում սպանվածներից մեկը ՊՆ զորամասերից մեկի ծառայող էր
Նիգավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվածներից մեկն Ապարանի բնակիչ է՝ 1995 թվականին ծնված Հմայակ Միքայելյանը։ Նա ՊՆ զորամասերից մեկի ծառայող էր։ Վիճաբանության մասնակիցներից մեկն էլ Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանն է։ Տեղեկությունները հայտնում է Irakanum.am-ը։
Լուսանկարում Հայկ Գալստյանն է։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է։