20/06/2022 07:54
Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է․ Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, որ վիրավորներից մեկը ԱԱԾ ծառայող է։
«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:
Հ.Գ. Ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ, գո՞հ եք», - գրել է Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։