21/06/2022 15:26
Պետական համակարգը լծվել է 44-օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին․ Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների․ Փաստաբան
Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի, լծվել է 44-օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։
«2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն՝ ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։
Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից և տեղափոխվում Քննչական կոմիտե։
Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։
Պատկերացնո՞ւմ եք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից», - գրել է նա։