21/06/2022 20:05
«Միհրան Խաչատրյանը հնաբանակ է»․ Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին են ներկայացրել նոր նախագահին
«Այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին եմ ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին», - ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Նախ շնորհակալություն եմ հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Շնորհավորելով Միհրան Խաչատրյանին՝ ընդգծել եմ, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցն ի շահ ՀՀ քաղավիացիայի»,- գրել է Սանոսյանը։