21/06/2022 18:52
ԲԴԽ հեղինակությանը և 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս․ պատգամավոր
Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով.
1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ,
2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը՝ Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա:
3) Դատական համակարգի, հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը: