
22/06/2022 16:46
Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում անտառային հրդեհ է
Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիս հանգստավայրի հարակից անտառներում հրդեհ է բռնկվել, գրում է ermenihaber-ը։
Առավոտյան գործի է դրվել 14 հրշեջ ինքնաթիռ և 20 ուղղաթիռ: Հրդեհամարման աշխատանքներում ընդգրկվել է շուրջ 2000 հոգանոց անձնակազմ, 338 հրշեջ մեքենա և 35 տրակտոր, ջրի տանկերներ և այլ տեխնիկաներ:
Մարմարիսի քաղաքապետը կասկած է հայտնել, որ հրդեհը կարող է սադրանք լինել, քանի որ, ըստ նրա, կրակը տարածվել է միանգամից 3 տարբեր կետերից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը նույնպես Թուրքիայում մեծամասշտաբ անտառային հրդեհներ էին։