
22/06/2022 12:21
Մերուժան Տեր-Գուլանյանի որդին ահազանգել է, որ կնոջ դրամապանակը՝ 1000 դոլար գումարով, գողացել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին՝ ժամը 22։00-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ. Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։