22/06/2022 20:20
Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները հանդիպել են Հայրենական պատերազմի հայ վետերանների հետ
1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները հանդիպել են պատերազմի հայ վետերանների հետ, տեղեկացնում է Երևանում Ռուսական տունը։
Վետերաններին դիվանագիտական առաքելությունների անունից նվերներ են հանձնվել։
Սերգեյ Կոպիրկինը և Ալեքսանդր Կոնյուկը հանդիպմանը նշել են, որ անընդունելի է պատերազմի արդյունքները վերանայելը և կեղծելը, նպաստելը նացիզմի տարածմանը։
«Դուք կենդանի օրինակ եք նրա, թե ինչպես է պետք ապրել և ծառայել սեփական հայրենիքին», – ասել է Կոնյուկը` դիմելով վետերաններին։
ՌԴ դեսպանն ասել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը միայնակ է պայքարում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի դեմ, ուստի Մոսկվայի համար կարևոր է դաշնակիցների աջակցությունը, որը նա զգում է Հայաստանից և հայ ժողովրդից։