22/06/2022 21:40
Արթուր Վանեցյանն իր օրակարգով կհասնի Փաշինյանի հեռացմանը․ Սոս Հակոբյան
Արթուր Վանեցյանն իր սեփական օրակարգով կհասնի Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացմանը, 24.news.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Վանեցյանը, ինչպես և նշել էր իր հայտարարության մեջ, մի խորհրդարանում, որտեղ քաղաքական մեծամասնության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, անելիք այլևս չունի։
Մեր քաղաքական ուժը ընդդիմադիր ճամբարում է, մեր նպատակը չի փոխվել, այն է՝ այս իշխանությունների հեռացումը, և Արթուր Վանեցյանն էլ իր պայքարը շարունակելու է որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար»,- ասել է Սոս Հակոբյանը։