22/06/2022 20:42
Դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել ՀՅԴ-ականներ Արամայիս Մխիթարյանին ու Ալեքսան Ալեքսանյանին
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ՀՅ Դաշնակցության Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և մարզային կոմիտեի անդամ Ալեքսան Ալեքսանյանին, հայտնում է yerkir.am-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել էր ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, բերման էին ենթարկվել կուսակցության նշված ներկայացուցիչները։ Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Ալեքսանյանին և Մխիթարյանին։
Հունիսի 7-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանի կալանավորման օրինականության հարցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը։
ՀՅԴ-ական երկու գործիչներն էլ Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ են։