23/06/2022 22:46
Չեմ ասել, որ եթե չհասնեմ գործող իշխանությունների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու․ ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլևս․ Վանեցյան
Ես չեմ ասել, որ եթե չհասնեմ գործող իշխանությունների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլևս։ Չեմ վերադառնալու, որովհետև ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր կարող էին չլինեին, բայց եղան, որովհետև ինքը այդպես էր որոշել»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Նա անդրադարձել է նաև պայքարի ընթացքին՝ նշելով․ շարժումը չի ձախողվել։
«Ոչ մի դեպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետև շարժումը իրոք ունի արդյունքներ։ Ուղղակի, հավատացեք, մի քիչ պետք են նյարդեր։ Կամք ու ժամանակ է հարկավոր»,- ասել է Վանեցյանը։