
23/06/2022 15:43
Ջրատարը աղբ լցնելու համար տուգանել են 20 հազար դրամ
Երևանի քաղաքապետարանը արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին կենցաղային աղբը թափում մոտակա ջրատարը։
«Տեղեկացնում ենք, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: Նաև հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի, ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն», - ասված է հաղորդագրության մեջ: