Կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ․ ընդդիմադիր պատգամավորը 15 փաստ է ներկայացրել

24/06/2022 17:03

Կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ․ ընդդիմադիր պատգամավորը 15 փաստ է ներկայացրել


Սա օրվա իշխանական խմբակի հավաքական և առարկայական գնահատումն է հերթական անգամ։ Եվ այս հաստատումներն են նաև մեր երկրում նախորդ չորս տարիներին տնտեսական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառները։

Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։

Փաստ 1․ այսօրվա իշխանությունները հանձնել և հանձնում են ՀԱՅԻ հայրենիքը։
Հիմա՝ ամփոփ ներկայացնեմ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ միտումները և իրական վիճակի պարզունակ և փնթի խեղաթուրումները ձախողակների այս իշխանության կողմից։

Փաստ 2․ Մեր տարածաշրջանի վեց երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) 2021 թվականին միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։

Փաստ 3․ Եվ սա էր այն հիմնական պատճառը, որ 2022 թվականին օրվա իշխանություններն ընդունեցին հակասոցիալական բնույթի պետական բյուջե։

Մասնավորապխես, 2020 թվականի սկզբից չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը՝ ահագնացող գնաճի պայմաններում։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողի իրական եկամուտները նվազել են շուրջ 25 տոկոսով, միջին կենսաթոշակ ստացողինը՝ 38 տոկոսով, աղքատության նպաստ ստացողինը՝ 44 տոկոսով։

Փաստ 4․ Սոցիալական հետևանքները չեն ուշանում։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նվազում է մարդկանց իրական եկամուտները և այդ հարվածն առավելապես զգում են անապահով ընտանիքները։ Աճում է աղքատությունը։

Փաստ 5․ Իրականությունը թաքցնելու համար պարբերաբար նկարագրում են աղճատված իրավիճակ՝ կառավարության նիստերին իրենց նկարած որոշ ցուցանիշները հայտարարելով։

2022 թվականի մասիսի համար հնչեցված վերջին ցուցանիշներին անդրադառնամ ստորև։

Պատմում են, որ այս տարի ավելացնելու են պետական բյուջեի կապիտալ ծախսերը, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակում իրենց պլանավորածից 46 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել։

Առաջին կիսամյակում ավել են հավաքել 46 միլիարդ դրամի չափով հարկեր, բայց ամբողջ տարվա համար պետական բյուջեում ավելացնում են 40 միլիարդ դրամ։

Փաստ 6․ 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում և հարկային մուտքերի պլանավորվածից ավելի քիչ հավաքագրում։

Փաստ 7․ 2022 թվականի առաջին կիսամյակում ավել հավաքագրված հարկային եկամուտների ընդամենը 25-30 տոկոսով կարող են այս տարի արձանագրված սննդամթերքի միջին գնաճի չափով (15 տոկոսով) բարձրացնել կենսաթոշակների և աղքատության նպաստների չափերը։ Փոխարենը ավելացնում են կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ չեն իրականացնելու և դա մնալու է թղթի վրա։ Ընդ որում, կապիտալ ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով արդեն իսկ ավելացրել են շուրջ 60 տոկոսով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակու այդ ծախսերը փաստացի թերակատարվել են 55 տոկոսով։

Պարծենում են, որ շահութահարկի բազան՝ համախառն շահույթի չափն աճել է 30 տոկոսով և դա բացառապես իրենց շնորհիվ է, կապ չունի արձանագրված բարձր գնաճի հետ։

Փաստ 8․ առաջանցիկ գնաճը բերել է ծախսերի և իրացման գների աճի, իսկ շահույթի միջին նորման չի նվազել։ Հետևաբար՝ գնաճն անխոսս հանգեցրել է շահութահարկի բազայի և շահութահարկի ընդհանուր անվանական չափի ավելացման։ Այս պարզ կանոնի հակառակն է պնդում օրվա իշխանությունը՝ իրեն վերագրելով շահութահարկի աճի «դափնիները»։

Փաստ 9․ չեն ասում, որ ահագնացող գնաճի և իրենց հակասոցիալական քաղաքականության հետևանքով բիզնեսի համախառն շահույթները ավելացել են շուրջ չորս անգամ ավելի բարձր տեմպով, քան աշխատողների աշխատավարձերը։

Սրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 40 տոկոսով նվազեցրել են բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի բեռը, իսկ աշխատող աղքատների համար եկամտահարկի դրույքաչափը մնացել է նույնը։

Կառավարության նիստերում պարբերաբար և հատուկ շուքով հայտարարում են գրանցված աշխատողների թվի «ռեկորդների» մասին։
Կառավարության թելադրած վիճակագրության համաձայն 2022 թվականի մայիսին՝ 2021 թվականի մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 38273-ով կամ 6 տոկոսով, աշխատավարձերի համախառն ֆոնդը ավելացել է 4,531 միլիարդ դրամով կամ 2,8 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի աճը կազմել է 12 տոկոս։

Հիմա ներկայացնեմ ամբողջական պատկերը։

Փաստ 10․ աշխատաշուկայի վերաբերյալ հայտարարված ցուցանիշներում առկա է ակնհայտ հակասություն։ Եթե աշխատավարձի հախառն ֆոնդն աճել է 2,8 տոկոսով, իսկ աշխատողների թիվը՝ 6 տոկոսով, ապա միջին աշխատավարձը պետք է նվազած լիներ, քանի որ վերջինս ստացվում է աշխատավարձի ֆոնդը աշխատողների թվի վրա բաժանելով։ Հակառակ այս պարզ տրամաբանության՝ կառավարության նիստում հայտարարում են, որ միջին աշխատավարձն աճել է, այն էլ 12 տոկոսով։

Փաստ 11․ 2022 թվականի մայիսին նախորդող 12 ամիսներին պետական լիազոր մարմնի տվյալներով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 10789 մարդ։ Այսինքն՝ նոր գրանցված աշխատատեղերի ընդամենը 25 տոկոսն է իրականում նոր աշխատատեղ, որը համալրվել է և այդպիսով լուծվել է սոցիալական խնդիր։ Ավել ցույց տրվող աշխատատեղերի 75 տոկոսը ստվերի կրճատման կամ առկա մեկ հաստիքային միավորը մի քանի աշխատողներով զբաղեցնելու արդյունք է, որը չունի սոցիալական ուղղակի ազդեցություն։

Փաստ 12․ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ 45 տոկոսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատողների մոտ կեսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Փաստ 13․ 2022 թվականի մայիսին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 171500 դրամ, որի իրական աճը նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 19000 դրամ է։ Ստացվում է՝ միջին աշխատավարձ ստացողները չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։ Մյուս կողմից, միջին աշխատավարձ ստացողների՝ միջին խավի կյանքի որակը ևս նվազել է, քանի որ կրճատվել են նրանց իրական եկամուտները։ Օրինակ․ չորս հոգանոց ընտանիքում երկու ծնողն էլ աշխատում են միջին աշխատավարձով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ այս ընտանիքի իրական եկամուտներն ավելացել են ամսական 38000 դրամով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս նույն ժամանակահատվածում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն ավելացել է 11800 դրամով։ Այսինքն՝ այս ընտանիքի կյանքը մեկ ամսվա հաշվարկով թանկացել է 47000 դրամով, որը շուրջ 9000 դրամով կամ 25 տոկոսով գերազանցում է այս ընտանիքի իրական եկամուտների աճը (38000 դրամ)։ 

Փաստ 14․ գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Օրինակ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը և կաթնաշոռը թանկացել են՝ 23 տոկոսով, ալյուրը՝ 18,5 տոկոսով, բուսական յուղ՝ 25 տոկոս, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։ Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Փաստ 15․ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Ամփոփելով՝ բնակչության կյանքի որակը շարունակաբար նվազում է, իսկ Հայաստանի քաղաքացիներն անցնող ամեն օրն ավելի վատ են ապրում, քան նախօրդ օրը։

Հեղինակ՝ Թադևոս Ավետիսյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով

Տվյալ բաժնի վերջին նյութերը