24/06/2022 20:17
Ուկրաինան Ռուսաստանը թմրանյութերով ողողելու նպատակաուղղված քաղաքականություն է վարում․ ՌԴ ՆԳՆ
Ուկրաինան Ռուսաստանի շուկան թմրանյութերով ողողելու նպատակաուղղված քաղաքականություն է վարում, հայտարարել է ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկման գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Կիրիլ Սմուրովը։
«Մեր աշխատանքի ամբողջ ընթացքում բախվել ենք այդ խնդրին։ Հարևան երկրում քաղաքական հայտնի իրադարձություններով պայմանավորված՝ նպատակաուղղված քաղաքականություն է վարվում մեր շուկան թմրամիջոցներով լցնելու ուղղությամբ, նաև հատուկ պատրաստված գործակալներ են ուղարկվում, որոնք կազմակերպում են այդ թմրանյութերի արտադրությունն ու տարածումը Ռուսաստանում»,- ասել է Սմուրովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ ինչ-որ մի ժամանակահատվածում այդ գործընթացը պասիվացել էր, սակայն անցյալ տարեվերջից նորից ակտիվացել է։
«Անցյալ տարվա երկրորդ կեսին բավականին հաջող գործողություններ իրականացվեցին Ուկրաինային սահմանամերձ շրջաններում, մեծ քանակով առգրավումներ եղան, մարդիկ ձերբակալվեցին, որոնք թմրանյութերն Ուկրաինայից Ռուսաստան էին տեղափոխում»,- ասել է Սմուրովը։