24/06/2022 21:07
Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը Արցախում կիսող և սպասարկող չկա ու չի լինելու․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Արցախում գտնվելու ընթացքում հանդիպել են հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, և փաստ է՝ 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի հայտարարությունը, որտեղ ամրագրված են բոլոր կարմիր գծերը, Արցախի ամբողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն է։ Բոլորը միասնական են ու միակամ այն հարցում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Հնչեցված այն դիրքորոշումներին ի պատասխան, ըստ որոնց, իբրև, Արցախում կա այլ դիրքորոշում, պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչը փոխանցել են մեզ․
Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։