24/06/2022 22:10
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով՝ Արցախի և Հայաստանի անվտանգություն, Փաշինյանի հեռացում․ Իշխան Սաղաթելյան
Ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա։ Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, դրանք Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերն են և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտատարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
«Մյուս օրակարգերը, որոնք այսօր առաջ են բերում խորհրդարանում, դրանք հայ ժողովրդի օրակարգի հետ հատման կետեր չունեն։ Հայ ժողովրդի օրակարգը ձևավորվել է այս հրապարակում․ մենք սպասարկելու ենք այդ օրակարգը։ Մենք խորհդարանում կլինենք միայն ժողովրդի ձևավորած օրակարգով»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։