24/06/2022 20:53
«Ջհանգիրյանը մինչև ժամը 18։00-ն աշխատում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, իսկ 18։00-ից հետո՝ քրեական ենթամշակույթի տա՞րր․․․»․ Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ անդրադարձավ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի արձագանքին՝ իր, ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի խոսակցությանը, որի ձայնագրությունը հրապարակել էր Ռուբեն Վարդազարյանը։
«Ջհանգիրյան Գագի՞կն է դատավոր։ Մարդ, որն ասում է՝ գիտեք, ժամը 18։00-ից հետո ես զրույց եմ ունեցել, դա հաշիվ չէ։ Այսինքն՝ մինչև ժամը 18։00-ն մարդն աշխատում է դատավոր, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, իսկ 18։00-ից հետո՝ քրեական ենթամշակույթի տա՞րր։
Ասում է՝ ինձ համար մեկն էլ է հազար, հազարն էլ է մեկ, ու այդ տրամաբանությամբ է՛լ Մատաղիսի գործի դատաքննություն, է՛լ ընտրակեղծարարություն, է՛լ դատական համակարգի հերն անիծել․․․ Ու այդ ամենն՝ այս ընթացքում։
Ու մարդը չի ամաչում, որպես իրավաբան գիտանական է հանդես գալիս, իսկ նրա բառամթե՞րքը․․․ Ամոթ է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանը հավելեց՝ իշխանության ներկայացուցիչները լավ գիտեն, որ շատ ձայնագրություններ, բացահայտումներ կան, որոնք ապացուցում են՝ իրենք ժողովրդին բոլոր հնարավոր ու անհնարին հարցերում խաբել են։