
25/06/2022 16:16
Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել
Հունիսի 25-ին` ժամը 08:04-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել ջրամբարից: