25/06/2022 13:37
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:
Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը:
Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին՝ Կրասնոյարսկ քաղաքում: