
25/06/2022 16:08
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պատարագի ժամանակ սայթաքել և ընկել է (Տեսանյութ)
Նովոռոսիյսկ քաղաքում արքայազն Պետրոսի և Մուրոմի արքայադուստր Ֆևրոնիայի եկեղեցում, պատարագի ժամանակ սայթաքել և ընկել է Համայն Ռուսիոյի պատրիարք Կիրիլը։
Ինչպես հայտնում է РИА новости-ին, պարիարքը որևէ վնասվածք չի ստացել, պատճառն էլ եղել է թաց հատակը։
«Այն, որ այսօր ընկել եմ, ոչինչ չի նշանակում։ Ուղղակի, գետինն այնքան փայլուն ու հարթ է, որ կարող ես արտացոլանքդ տեսնել մեջը, բայց երբ ջուր է կաթում վրան՝ անգամ սուրբ ջուր, աշխատում է ֆիզիկայի օրենքը։ Բայց, Աստծո ողորմածությամբ, որևէ հետևանք չի եղել», - կատարվածը մեկնաբանել է Պատրիարքը։