27/06/2022 17:02
Սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ ամենակարճ ժամանակում․ Չավուշօղլու
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ամենակարճ ժամանակում սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը կապ կապահովի «Ադրբեջանի արևմտյան շրջանների» հետ, -ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ կարևոր է նաև ամբողջ տարածաշրջանի զարգացման տեսանկյունից»,- հավելել է Չավուշօղլուն։