27/06/2022 21:12
Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Եվրոպան պետք է ներկայացնեն Գերմանիան ու Ֆրանսիան․ Պեդրո Սանչես
Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, երբ գա պահը, Եվրոպան կներկայացնեն Գերմանիան ու Ֆրանսիան, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ La Vanguardia պարբերականին տված հարցազրույցում։
«Իսպանիան ներկայացված կլինի Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից։ Մենք գտնում ենք, որ երբ գա խաղաղ բանակցությունների ժամանակը, հենց այս երկու հզոր երկրները պետք է ներկայացնեն Եվրոպան»,- ասել է Սանչեսը։
Իսպանիայի վարչապետը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը երկար կձգվի։
«Ուստի մենք պետք է ամրապնդենք եվրոպական միասնությունը, ինչպես դա արել ենք համավարակի ժամանակ»,- ասել է նա։