
27/06/2022 15:36
Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 48 վթար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, կողոպուտի՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: