28/06/2022 10:54
«Հրապարակ». ԱԺ-ում զննության նոր կարգ է գործում. նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։ Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլև դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ դա նոր կարգ է` այսուհետ նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու»։