28/06/2022 18:52
ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում
ԱԺ իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որոշում է կայացրել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել: Այս մաս, News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Կարծիքները տարբեր են եղել, սակայն եղել է խմբակցության միասնական որոշում, որն ի գիտություն է ընդունվել բոլորի համար: Կոնկրետ ինչ նախագիծ կներկայացնենք՝ ժամանակը ցույց կտա: Այս պահին քննարկվել է միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հարցը։ Առաջիկայում, եթե քննարկվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանին պաշտոնազրկելու հարցը, ևս հայտարարություն կլինի»,- ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ թույլատրելիից շատ բացակայություններ ունեցող ընդդիմադիր պատգամավորներներին մանդատներից զրկելու հարցը ևս քննարկվում է: