28/06/2022 10:44
Խախտումներ, կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ. Թագուհի Թովմասյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է դատապարտյալների և կալանավորների հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ընթացքում հանդիպել է դատապարտյալների և կալանավորների հետ։
Ըստ պատգամավորի՝ բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չի կարող:
«Նշեմ դրանցից մի քանիսը․
1․ Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,
2․ քրեական գործի ոչ անաչառ քննում,
3․ կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ,
4․ համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն,
5․ բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,
6․ հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն։
Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ», - այս մասին Facebook-ում գրել է Թովմասյանը։